Բաց նամակ՝ ուղղված Վարվառա Արղության-Երկայնաբազուկին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Բացիկ (փոստային) Թանգարան՝  Օրբելի եղբայրների տուն-թանգարան Նկարագրություն ՝  Բաց նամակ Ռուբեն Օրբելու կողմից ուղղված մորը՝ Վարվառա Արղության-Երկայնաբազուկին:Գրում է, որ ստացած աշխատավարձից հոկտեմբերի համար փոխանցում է 25 ռուբլի:Լավ է տեղ հասել, չի մրսել, ակադեմիայում լավ են ընդունել, իսկ Օլյան էլ զբաղված է նոր, ավելի լուսավոր սենյակ փնտրելով:Ռուսերեն է:Հասցեագրված է՝Грузия ,Тифлис,Бебутовская 56 Варваре Моисеевне Орбели. Հեղինակ՝  Ռուբեն Օրբելի Նյութը՝  ստվարաթուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  քաղաք Սանկտ Պետերբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  12/XI/1924թ. Չափս՝  13,8х8,9 Նվիրատու՝  Դմիտրի Եգորի Օրբելի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՕԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1719 Բաժնեհաշվառանիշ՝  ՌՕ-397