Բարձի ծածկոց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա ճերմակ ,քառակուսաձև կտորից, եզրերին մեկ շարք ասեղնագործված է ժանյակ: Հանդիպակաց անկյունների ուղղությամբ ,կենտրոնին մոտ մետաքսյա ճերմակ թելով, ուռուցիկ, լիցք տեխնիկայով ասեղնագործված են երկու հատ երկարավուն, կլոր ցողուններ, որոնք հարդարված են սրածայր, կոր տերևներով: Ցողունների կենտրոնում խոշոր քառակուսաձև պատկեր է, որը թելքաշ արված և ասեղնագործված ցանց է: Սրանց շուրջը կտրտովի տեխնիկայով ասեղնագործված են կլոր և օվալաձև անցքեր:Ցողուններից մեկի վրա կան եռաթերթ թելքաշ, ցանցկեն ծաղիկներ: Մեջտեղով անցնում է տասը զույգ մերակ, որոնց միջով անցնում է կապույտ մետաքսյա ժապավեն: Լայնություն (սմ)՝  53 Երկարություն (սմ)՝  54.5 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթափ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/79 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085