Բարձի ծածկոց

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է բամբակյա կաթնագույն քառակուսաձև կտորից : Կապույտ և երկնագույն թելերով ասեղնագործված է քառաթերթ կլորավուն թերթիկներ ունեցող խոշոր ծաղկանախշ: Թերթիկներից յուրաքանչյուրի կենտրոնից դուրս են գալիս ոճավորված կենաց ծառեր: Ծաղկանախշի կենտրոնում խաչահիմք փոքրիկ հորինվածք է: Վարպետ՝  Խարիկլիա, Օլիմպիա Երանյաններ Լայնություն (սմ)՝  31 Երկարություն (սմ)՝  32.5 Նյութը՝  բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իզմիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930-1940-ական թթ. Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/189 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085