Բարձի երես

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Անկողնային պարագաներ Տեսակ/ժանր՝  Բարձի երես Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձի երեսը ուղղանկյունաձև է, երկու երեսը երեք կողմերում կարված են , մեկը՝ բաց թողնված։ Կարված է սպիտակ բամբակյա կտորից, ասեղնագործված է տարբեր գույների մուլինե թելերով։ Կենտրոնում՝ շեղանկյան մեջ գործված է քառաթերթ ծաղիկ, որի թերթերում խաչեր են պատկերված։ Բարձի երեսի չորս անկյուններում քառաթերթ ծաղկի պատկեր է չորս տերևներով, որի թերթերում ևս խաչապատկերներ են։ Գործված է կրկնակի խաչկար տեխնիկայով։ Վարպետ՝  Շարմաղ Առուստամյան Լայնություն (սմ)՝  23,5*23 Նյութը՝  բամբակ, արհեստական մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևանի շրջ. գ. Սևքար Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 2-րդ քառորդ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3120/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1431