«Բանվոր» N276     «Ամենապայծառ համաստեղությունը»

«Բանվոր» N276 «Ամենապայծառ համաստեղությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում հոդվածագիրն անդրադարձել է Չարենցի համաշխարհային մշակույթի նշանավոր գործիչների նկատմամբ յուրօրինակ վերաբերմունքին, որոնց ստեղծագործությունը հարազատ է բանաստեղծի ինտելեկտուալ հայացքներին ու գեղարվեստական ըմբռնումներին: Վ.Սարգսյանը ներկայացնում է Դանթե-Պուշկին-Թումանյան եռյակին՝ իբրև ամենապայծառ համաստեղություն Չարենցի հոգու երկնակամարում: Վերլուծում է «Դանթեական առասպելը», ուր զարհուրելի իրողությունը համեմատվում է Դանթեի նկարագրած դժոխքի հետ: «Մահվան տեսիլ»-ում դարձյալ Չարենցին այցի է գալիս Դանթեի ոգին: Պուշկին-Թումանյան հանճարների երկերի ուսումնասիրությունը Չարենցին օգնել է, գալ համոզման, որ առանց դասականների ավանդույթների վրա հենվելու անհնար է ստեղծել բարձրարժեք գործեր: Հոդվածագիրը մեջբերում է տողեր՝ նրանց նվիրված Չարենցի երկերից: Թումանյանին համարում է մեր քերթության Արարատը: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  2116 552 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ5131