«Բանբեր   Երեւանի  համալսարանի» N 2

«Բանբեր Երեւանի համալսարանի» N 2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն, քիչ աղտոտված կազմին սեւ տպատառերով ամսագիր: «Գիտական կյանք» բաժնում Ս.Մուրադյանի «Չարենցյան ընթերցումներ» երրորդ նստաշրջանը» փոքրածավալ հաղորդագրությունն է: «Կեցոության փիլիսոփայությունը «Գիրք ճանապարհի» գրքում» թեմայով զեկուցել է Ս. Աղաբաբյանը: Չարենցի՝ սիրո թեմայի գեղարվեստական մարմնավորման ուսումնասիրության շուրջ զեկուցել է Ժ. Քալանթարյանը: «Երկիր Նաիրի» երգիծական-քաղաքական վեպի գեղարվեստական առնչությունների մասին խոսել էԿ. Աղաբեկյանը: Հր. Թամրազյանը վերլուծել է Չարենցի «Տաղեր եւ խորհուրդներ» շարքը: Գ. Անանյանը կատարել է ճշտումներ Չարենցի 1915-1916 թթ. կենսագրության վերաբերյալ: «Ամբոխները խելագարված» պոեմի բառապաշարի եւ պատկերային համակարգի մասին զեկուցել է Հ. Հարությունյանը: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  կավճապատ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1920 325 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4742