Բանաստեղծություններ և դրամաներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Gedichte und Dramen Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ շուրջգործվածքյա, կոշտ, եզրով, նախշազարդ: Կազմի կենտրոնի և կողի ոսկեգույն ոճավոր եզրանախշերով շրջանակների մեջ ոսկեգույն, գեղազարդ տառերով դաջված են գրքի տվյալները: Կազմի և կողի ողջ մակերեսը ձևավորված են սև, կարմիր ծաղկանախշ դաջվածքներով: Հետևի կարմիր կազմը համր է: Բլոկի եզրերը՝ նախշազարդ են: Ֆորզացը՝ դեղնավուն, դատարկ: Անվանաթերթին գրքի տվյալները և հրատարակչության խորհրդանշանը: Ճակատանկարը՝ հեղինակի գծանկարը: Առջևի ֆորզացին և անվանաթերթին Ավ.Իսահակյանի ինքնագիրը: Հեղինակ՝  Գյոթե Վ. Էջ՝  901 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ստրասբուրգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  ա.տ. Չափս՝  12x18,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1432