Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յովհաննէս Թումանեան. Բանաստեղծութիւններ. - Թիֆլիս, /1903/, արագատիպ Մն. Մարտիրոսեանցի: Կազմը ամուր ստվարաթղթից է՝ պատված սև, մատնեքավոր մակերեսով մաշկալաթով: Կռնակը լայն է, սև կաշվից: Առաջին կազմերեսին՝ ձախից, կազմի երկայնքով դրոշմված են մանր բուսանախշեր, աջ մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն՝ անկյունագծով, ու հեղինակի անունը: Վերջին կազմերեսին՝ աջից, նույնպես կազմի երկայնքով, դրոշմված են բուսանախշեր: Թերթերի եզրերը պատված են կապույտ մանր կլորավուն նախշերով: Գիրքն ունի կրկնակի ֆորզացներ՝ ամուր սպիտակ սոսնձալաթից և բաց մոխրագույն կոշտ թղթից: Տիտղոսաթերթին հաջորդում են Հովհ. Թումանյանի ճակատանկարը՝ հեղինակի ինքնագրով և անվանաթերթը՝ հեղինակի ընծայագրով՝ «Իր յարգելի բարեկամ պ. Եդիգարեանին, հեղինակը: 1904, Թիֆլիս»: Կազմի եզրերը մաշված են: Հեղինակ՝  Թումանյան Հովհ. Էջ՝  304 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի, մաշկալաթ, սոսնձալաթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  /1903/ Լայնություն (սմ)՝  14,5 Երկարություն (սմ)՝  20,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/351-1