Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ.Թումանյան. Բանաստեղծություններ, Թիֆլիս, 1903 թ., 304 էջ, Արագատիպ Մն. Մարտիրոսեանցի: Կազմը ստվարաթղթե, անկյունները և մեջտեղից դեպի կռնակը ներառյալ ճահճագույն կանաչ կաշվով պատած, մնացած մասը մարմարե մակատեսքով կավճապատ թուղթ է քաշած: Վրան ոսկեզօծ բուսական զարդանախշեր, կաշվի հատվածում «Յովհաննէս Թումանեան», նույնը նաև կռնակին է, վերջինիս վերևի ու ներքևի մասերում դարձյալ զարդանախշեր: Եվ տառերը և զարդերը դաջված են: Ֆորզացները ծաղկանախշ ստվար թղթից: ՈՒնի կրկնակի ֆորզաց սպիտակ թղթից: Տտղթ-ին տպ. տվյալներ: Կա ճակատանկար Հ.Թումանյանի դիմանկարով և ֆաքսիմիլեով: Ճակատանկարը պահպանող թափանցիկ թուղթը պոկված է: Ետանվնթ-ին Հ. Թումանյանի ընծայագիրն է Աշխեն Թումանյանին, գրված սև տուշով և թվագրված «1908 մարտի 15-ին, Թիֆլիզ»: Գրքի էջերը ստվար թղթից են: ՈՒնի կանաչ-դեղին-կարմիր մետաքսե երիզ-էջանիշ: Հեղինակ՝  Հովհաննես Թումանյան Նյութը՝  ստվարաթուղթ կոշտ թուղթ կաշի կավճապատ թուղթ Էջ՝  304 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1903 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  484/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 314