Բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Բանաստեղծութիւններ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յ. Խանլարեան. Բանաստեղծութիւններ. Ա. պրակ. - Գորիս, 1916, տպարան «Սասուն»: Շապիկը բաց հարդագույն երանգով ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Մեծ Բանաստեղծ պ. Յովհ. Թումանեանին խորին յարգանքով ՝ Յ. Խանլարեանից»: Վերջին ֆորզացի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, գիրքը մասամբ մասնատվում է: Հեղինակ՝  Խանլարյան Հ. Էջ՝  98 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1916 Լայնություն (սմ)՝  11,4 Երկարություն (սմ)՝  17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/204