Բալալայահարների համույթ. Համերգային համարի էսքիզ: Մագադան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական դեկորի/տեսարանի էսքիզ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Հաստ, սև շրջանակով ընդգծված կարմիր ֆոնին, ծուռումոռ, շագանակագույն բնով և խիտ զմրուխտե կատարով եղևնու ֆոնին, 3-4 փայտե շագանակագույն տնակներ են (իզբաներ)՝ շարվեշարան թեք, մոխրա-կանաչա-շագանակագույն տանիքներով, ութ մարդկային ֆիգուրներ կան. կենտրոնում երկուսը հասակով մեկ, դիմային, միևնույն դիրքով և հագուստով կանգնած աղջիկներ են՝ վարդագույն շրջազգեստով, սպիտակ-երկնագույն գոգնոցով և ուսերին ցած իջած գլխաշորով, զոլավոր, կապույտ-սպիտակ գուլպաներով: Աջից լայն, սև նստարանին կան դիմային դիրքով նստած հինգ տղամարդկանց ֆիգուրներ, լայն տրեխների կամ փայլուն սև երկարաճիտ կոշիկների մեջ դրած գալիֆեի վրա բաց թողած շեղօձիք վերնաշապիկներով: Նրանցից չորսն ունեն մոխրա-շագանակագույն բալալայկաներ են, ձախից երկրորդի ծնկերի վրա տավիղ է: Նրանց հետևում ¾ դարձվածքով կանգնած տղամարդու ֆիգուր է՝ մորուսավոր ու սևահեր: Հետևի պլանում՝ տների կատարներից էլ հետ, կա մեծ, մոխրա-երկնագույն ամպ: Հեղինակ՝  Շուխաև Վասիլիյ Իվանովիչ /1887-1973/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ 213