Բաժակակալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Թեյի պարագաներ Տեսակ/ժանր՝  Բաժակակալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարթ հատակով, հատակից վեր ակոսով, ուղիղ իրանով, կլոր դուրս ծալված շրթով, շրթնապսակից դեպի իրանը ծալված կլորավուն կանթով: Իրանը զարդանախշված է ցանցահյուս երկրաչափական զարդագոտիով: Կանթին պատկերված է ծերունի՝ աջ ձեռքին բաժակ, ձախ կողմում՝ լապտեր: Հատակին ունի լատինատառ «FRAGET WARSZAWIE», «GALN» դրոշմվածքներ: Տրամագիծ (սմ)՝  8 Բարձրություն (սմ)՝  7 Նյութը՝  մելքիոր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարշավա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2491/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-397/2