Բազմոցին թիկնած կին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Ապակյա նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ազգային տարազով կին՝ բազմոցին թիկնած, մի ձեռքը գլխի տակ, մյուս ձեռքին՝ հովհար։ Ունի արծաթե գլխազարդ, դրամազարդ վզնոց, մատներին՝ մատանիներ, ձեռքերին ապարանջաններ։ Գլխին ունի բարակ գլխաշոր։ Հագած է գունավոր կիսաշրջազգեստ, միագույն կովտա, վրայից երկար բաճկոնակ՝ առջևամասը լրիվ բացվածքով։ Թիկնած է նախշազարդ բազմոցին, որի վրա կան նախշազարդ մութաքաներ և քառանկյուն բարձ։ Հատակին կարպետ է, որի վրա մաշիկներ են։ Ետին պլանում երևում է պատուհան։ Նյութը՝  ապակի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Չափս՝  18*13 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3064/12 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-166