«Աֆրիկյանների մայրը»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է տարեց կին հին հայկական տարազով, ոսկեդրամ ճակատնոցով, գլխաշորով, բերանը ծածկված գլխաշորի եզրով՝ նստած բազկաթոռին: Աջ ձեռքին սաթե համրիչ (թզբեհ), ձախ ձեռքի ճկույթին՝ մատանի: Կնոջ ետևում պատի վրա փակցված է օվալ շրջանակով լուսանկար: Աջից վերևում ռուսատառ գրություն՝ «Е. Лансере, 1920 г.»: Հեղինակ՝  Լանսերե Եվգենի /1875-1946/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 թ. Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  94 x 68 սմ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 691