Աֆրիկյան Գևորգ. նամակ Արտավազդ Թումանյանին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գևորգ Աֆրիկյանի նամակը Արտավազդ Թումանյանին, Դաշբուռուն-Իգդիր, մայիս, 1917 թ.: Նամակի ստացման վայրը, ամիսը և տարեթիվը որոշված են մշակողի կողմից: Ինքնագիր՝ գրված երկծալ տողանի թղթի 3 էջի վրա սև թանաքով: 1-ին էջին «Ամառ» բանաստեղծությունն է՝ 17 տող: Սկիզբ. «Ամառ», ավարտ.«...ծաղկանց պես»: 2-րդ էջին ևս բանաստեղծություն է՝ 16 տող, սկիզբ. «Այսօր կարծես...», ավարտ. «...այսօր մեղմ է ավելի»: 3-րդ էջին նամակն է՝ 12 տող, սկիզբ. «Սիրելի Արտիկ!», ավարտ. «Գևորգ» և 1 տող հետգրություն. «Գրքերը ստանալուն պես գրիր ինձ:»: Հեղինակ՝  Աֆրիկյան Գևորգ Լայնություն (սմ)՝  13,6 Երկարություն (սմ)՝  21 թերթ՝  2 Նյութը՝  Թուղթ, սև թանաք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1917 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  2095