Ափսե - մատուցարան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գոգավոր հատակով, լայն փռված շրթով, միակտոր թիթեղից: Հատակին և շրթեզրին՝ շրջագծեր: Հատակի կենտրոնում՝ շրջագծի մեջ, վեցաթերթ վարդյակ: Շրթին իրարից հավասարաչափ հեռավորության վրա, նմանատիպ եզրագոտու մեջ, երկու բուսանախշ և մեկ թռչնագիր արաբանաարձանագրություն է. «ՓԻՐԶԱՏԻՆ Է»: Տրամագիծ (սմ)՝  34.5, հատակը՝ 23.5 Նյութը՝  պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XVII դ. Լայնություն (սմ)՝  շրթի՝ 7 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/36 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675