Ափսե - մատուցարան

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ցածր նստուկով, հարթ հատակով, ցածր իրանով, փռված լայն շրթով: Հատակին և շրթեզրին՝ շրջագծեր: Շրթին՝ եռաշերտ ոլորահյուս նախշեր, որոնք մեկընդմիջված են 6 արաբանախշ վարդյակով: Ոլորահյուս նախշերի մեջտեղում արձանագրություն է. «ՄԱՀՏԵՍԻ ՈՎԱՆԷՍԻ ՈՐԴԻ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ ՌՃՀԲ» /1172=1723/: Դրսի կողմից՝ հատակի կենտրոնում, կլոր դրոշմակնիք: Տրամագիծ (սմ)՝  28.6, նստուկինը՝ 15 Նյութը՝  Պղինձ, անագ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1723թ. Լայնություն (սմ)՝  Շրթի՝ 6 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5688/30 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-675