Ափսե

Ափսե

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ափսե Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բարձր, օղակաձև նստուկով, դուրս փռված պատերով, ցածր պսակով, դուրս թեքված շրթով: Ներսում անոթը հանելու հնարանքով արվել են բուսական ոճավորված զարդեր: Դեղնա-կանաչավուն հիմնագույնի վրա քառաթև զարդ է պատկերված՝ պոչուկավոր վերջավորությամբ, եռաթև գլխիկով: Պսակի վրա ոլորապտույտ կլոր զարդեր կան: Պսակի եզրերը մուգ շագանակագույն ցայթքերով են հարդարված: Տրամագիծ (սմ)՝  բեր.՝ 18.7 Բարձրություն (սմ)՝  5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Դվին, №1 տեղամաս, e-8 քառակուսի, հոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XII-XIII դդ. Նկարագրություն՝  Պեղումների ղեկավար՝ Կ. Ղաֆադարյան Հայտնաբերման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1289/244 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-54