Արևելյան մամուլ: Հանդես ամսյա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Արեւելեան մամուլ: Հանդէս ամսեայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Արեւելեան մամուլ: Հանդէս ամսեայ. խմբագիր-տնօրէն Մ. Մամուրեան որդի. 1885, փետրուար. - Զմիւռնիա, 1885, տպագրութիւն Մ. Մամուրեանի: Շապիկը բաց մոխրագույն երանգով թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում՝ աջից, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, ներքևի մասում կա, հավանաբար հրատարակչին պատկանող (դժվար ընթեռնելի են), երկու կնիք՝ սև և կապույտ թանաքով; ձախ մասում կան սև թանաքով՝ անհայտ անձին պատկանող, մակագրություններ: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Սույն համարի էջագրությունը սկսվում է էջ 59-ից: Համարը խիստ մաշված և խունացած է, առաջին կազմերեսի աջ հատվածը գրեթե բացակայում է, պատռված են նաև մյուս թերթերը: Կազմող՝  խմբագիր-տնօրեն` Մ. Մամուրյան որդի Էջ՝  59-104 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1885 Լայնություն (սմ)՝  15 Երկարություն (սմ)՝  22,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1068-2