Արցունքներ: Գրական, երաժշտական, գեղարվեստական ժողովածու

Արցունքներ: Գրական, երաժշտական, գեղարվեստական ժողովածու

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արցունքներ: Գրական, երաժշտական, գեղարուեստական ժողովածու Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագ. - Հրատար. Զաբէլ Բերբերեան, Եղիշէ Բաղդասարեան. Արցունքներ: Գրական, երաժշտական, գեղարուեստական ժողովածու. Զուտ արդիւնքը յօգուտ հայ սովեալների. «Арцункнеръ» (Слезы). Литературно-Художественно-Музыкальный сборникъ въ пользу голодающихъ Армянъ. - Ս. Պետերբուրգ, 1907, «Պուշկինեան տպարան», Լեշտուկով, 4: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են բալագույն` մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Գիրքն ունի գեղեցիկ ձևավորում` առաջին կազմերեսին դրոշմված են ոսկեգույն ու սև տարբեր նախշեր, հայերեն և ռուսերեն ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները ողորկ ամուր գունազարդ թղթից են` մանանեխագույն հիմնագույնով ու սպիտակ բուսանախշերով: Թերթերը նույնպես ամուր ողորկ թղթից են: Տիտղոսաթերթի վերևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 61-ի դարձերեսին` կարմիր թանաքով կնիքը: Էջերին կան բազմաթիվ սև-սպիտակ նկարներ, պատկերներ, նաև առանձին 11 թերթ նկար և 61 էջ նոտա: Կազմերեսները թեթև խունացած են: Կազմող՝  խմբ.-հրատ.` Բերբերյան Զ., Բաղդասարյան Ե. Էջ՝  VI, 62, 11 թ. նկ., 61 էջ նոտա Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1907 Լայնություն (սմ)՝  22,3 Երկարություն (սմ)՝  30,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1053-3