Արտեմի Այվազյան. 1902-1975

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2002 թ. հուլիսի 31-ին շրջանառության մեջ է դրվել 600 դրամ անվանական արժեքով նամականիշ, որի վրա պատկերված է Արտեմի Այվազյանի դիմանկարը Հայաստանի էստրադային նվագախմբի խորքին: Արտեմի Այվազյան (1902-1975), հայ կոմպոզիտոր, թավջութակահար: 1938 թ. կազմակերպել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը և եղել է նրա գեղարվեստական ղեկավարը: Այվազյանը հայ ազգային էստրադային երաժշտության հիմնադիրն է. յուրովի զուգորդել է էստրադային, ջազային երաժշտության բնորոշ գծերը և հայ ժողովրդական մեղեդիների ռիթմն ու ինտոնացիաները: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Չափս՝  4x2,5 սմ Նկարիչ-Ձևավորող՝  Զաքարյան Արեգ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2002 Նկարագրություն՝  Արտեմի Այվազյանի ծննդյան 100-ամյակ: Անվանական արժեքը՝ 600 ՀՀ դրամ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  10-Նամ.