Արշավանք արաբաց ի Հայս

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արշաւանք արաբաց ի Հայս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Շար հայ պատմագրաց. Արարեալ Ղեւոնդ վարդապետի Հայոց. Արշաւանք արաբաց ի Հայս. - Փարիզ, 1857, ի գործատան Կ. Վ. Շահնազարեանց: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսներին սոսնձված է կանաչավուն ողորկ թուղթ: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները մուգ կանաչ կաշվից են: Առաջին տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 9-ի և 238-ի ներքևի լուսանցքներում նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնքիը: Էջեր 41- 43, 47, 52 կան Հովհ. Թումանյանի նշումները մատիտով: Կազմերեսները խունացած են, ջրահետքերով, եզրերը՝ մաշված, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Ղևոնդ Երեց Էջ՝  239 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1857 Լայնություն (սմ)՝  11 Երկարություն (սմ)՝  16,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/46