Արշալույս քրիստոնեության Հայոց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արշալոյս քրիստոնէութեան Հայոց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հ. Ղ. Ալիշան. Արշալոյս քրիստոնէութեան Հայոց. - Վենետիկ, 1901, ի սուրբ Ղազար: Շապիկը և կռնակը սպիտակ ողորկ ամուր թղթից են: Առաջին կազմերեսին աղյուսագույն ու սև տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 398-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 127-ի աջ լուսանցքում կա Ս. Հռիփսիմեի սև-սպիտակ պատկերը: Կազմերեսները խունացած են, կռնակը՝ մաշված, գիրքն ամբողջովին մասնատված է: Հեղինակ՝  Ալիշան, Ղևոնդ Էջ՝  /2/, 398, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1901 Լայնություն (սմ)՝  10,9 Երկարություն (սմ)՝  17,6 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/27