Արմենիա Լինչի: (Հեղինակի պատկերով և ինքնակենսագրությամբ)

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արմենիա Լինչի: (Հեղինակի պատկերով եւ ինքնակենսագրութեամբ) Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրեց Պ. Տօնապետեան. Արմենիա Լինչի: (Հեղինակի պատկերով եւ ինքնակենսագրութեամբ). - Լօնդօն, 1902, տպարան հայկական որբանոցի, Չիկվէլ: Շապիկը վարդագույն երանգով ամուր թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, դարձերեսին, նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասում և էջ 25-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Վերջին կազմերեսին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Գրքի սկզբում կա Լինչի սև-սպիտակ պատկերով ճակատանկարը՝ «Հ. Ֆ. Բ. Լինչ. Հայաստանի ուղեւորական հագուստով» մակագրմամբ, սրա դարձերեսին ևս կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և կռնակը խունացած են, կռնակը ՝ մասամբ մաշված: Հեղինակ՝  Տոնապետյան Պ. Էջ՝  (Ա-Թ), 160, 1 թ. դմնկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1902 Լայնություն (սմ)՝  12,8 Երկարություն (սմ)՝  19 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/184