Արման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  ARMAND Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ փափուկ, շուրջթղթյա, կաթնագույն: Շապիկի վերևում կապույտով գրված են մատենաշարի անվանումն ու գրքի հեղինակի անունը: Կողքին՝ աջ անկյունում 2,5սմ տրամագծով վարդագույն շրջանի մեջ գրքի արժեքն է: Քիչ ներքև վարդագույն գլխատառերով գրված է գրքի վերնագիրը: 9,5x10սմ չափսի ուղղանկյուն թեմատիկ նկարում պատկերված են սենյակում անկողնուն նստած կին և տղամարդ՝ կանաչ և կապույտ զգեստներով: Հետևի շապիկին կապույտով և վարդագույնով հրատարակված գրքերի ցանկ է: Թերթերը միմյանցից առանձնացված չեն: Հեղինակ՝  Բով Էմանուել Էջ՝  205 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Չափս՝  12,2x18,7 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5471