Արձանիկ՝ «կինը արծվի վրա», Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Կինը արծվի վրա» արձանիկը պատրաստված է բրոնզից: Մերկ կինը նստած է արծվի վրա, գլուխը թեքված է աջ կողմ, աջ ձեռքը բարձրացած է վերև, ձախ ձեռքը պահում է ետևում ծածանվող թիկնոցը, որը թեթևակի ծածկում է կազմվածքը: Ոտքերը ծալված են, ձախ ոտքը ավելի բարձր է, քան աջը, մազերը ետևից հավաքված են: Արծվի թևերը բացված են, գլուխը թեքված է դեպի կնոջ կողմը, կտուցն ուղղված է դեպի փորը: Արձանիկը տեղադրված է սև լամբրադորից քառակուսի պատվանդանի վրա, որտեղ կա գիր՝ «Սիրելի Արամ Եղիայի Խաչատրյանին՝ նրա տաղանդի երկրպագու Նինա Մերիշնիկովայից: 6.VI-75թ.»: Նյութը՝  բրոնզ, լաբրադոր Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  Ն.Կ. Մերիշնիկովա Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  352 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 158