Արձանիկ կանացի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/այլաբանական Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արձանիկը կանացի ֆիգուր է, անհամաչափ քանդակված, դեմքը շատ երկար է, իսկ մարմինը որը մինչև կոնքն է քանդակված, փոքր է։ Դեմքի արտահայտությունը մռայլ է, ժանիքանման ատամներն ամբողջությամբ բաց են, այտերը տափակ են, քիթը ընդհանուր մակերեսից դուրս եկած, կոպերը ուռած, աչքերի տեղը փոս է արված , նեղ ճակատը բավականին դուրս եկած։ Դեմքը եզրավորված է բրգանման փոքր քանդակներով, որոնք դեպի վեր գնալով խոշորանում են, իսկ ամենավերևում դառնում է տափակ լեզվականման։ Մարմինը կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղի կոնքը։ Թևերը դրված են կոնքին։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գամբիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950 թ. Նյութը՝  Փայտ Լայնություն (սմ)՝  18 Երկարություն (սմ)՝  87,5 Հայտնաբերման ժամանակը՝  1984 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5863/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-13