Արձակուրդներ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  LES VACANCES Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, ամբողջական, շուրջգործվածքյա, մուգ վարդագույն: Կազմին և կողին մանր դաջվածքներ են: Դիմային մասում /4x2,5սմ/ ոսկեզօծ եզրագծով, կոր, զարդանախշ անկյուններով շրջանակի մեջ՝ ոսկեգույն պատվանդան է աջ և ձախ կողմերում առյուծակերպ պատկեր: Պատվանդանի վրա նստած է հրեշտակ՝ առյուծների լծասանձերը երկու ձեռքերում: Կենտրոնում՝ ոսկեգույն ֆոնին դաջված է գրքի վերնագիրը: Վերևում և ներքևում կամարաձև ժապավենի մեջ գեղագրված են մատենաշարի և հրատարակչության անվանումները: Բլոկը ոսկեզօծ է: Կողին հեղինակի և գրքի անվանումներն են: Ֆորզացը մոխրագույն է: Կան 36 նկար: Հեղինակ՝  Սեգյուր կոմսուհի դը Էջ՝  315 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1919թ. Չափս՝  11x17,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 6672