Արկածք Տելեմաքա

Արկածք Տելեմաքա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Արկածք Տելեմաքայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Վիպասանեալ ի Ֆենելոնէ արքեպիսկոպոսէ Գաղղիացւոյ եւ թարգմանեալ ի ձեռն Եդուարդայ արքեպիսկոպոսի Հիւրմիւզեան ի Մխիթարեան ուխտէ. - Ի Վենետիկ, 1850, ի տպարանի Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են դարչնագույն-սև նախշերով ողորկ թղթով: Կռնակը մուգ դարչնագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Ֆորզացները սպիտակ բարակ թղթից են: Առաջին ֆորզացի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Ֆորզացի և տիտղոսաթերթի միջև կա ճակատանկար՝ հեղինակի պատկերով, որի դարձերեսին նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գիրքը կազմված է 24 գրքերից՝ երկու էջագրությամբ: Գրքում կան նկարներ՝ առանձին ստվար թերթերի վրա: Կազմերեսների եզրերը մասամբ մաշված են, կազմերեսները, կռնակը և թերթերը՝ խունացած: Հեղինակ՝  Ֆենելոն, Ֆրանցիսկոս Թարգմանիչ՝  Հյուրմյուզյան Է. Էջ՝  գիրք 1-12` 358; գիրք 13-24` 347 Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1850 Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  19,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/713