Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Բնօրինակի անվանում՝
Ջրաբերդ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ գույնի կեռված ելուստներով կանաչագույն խաչը ընդգրկված է մուգ կապույտ գույնի շեղանկյունաձև տարածվող թեք ելուստներով շրջանի մեջ։ Խաչազարդի կենտրոնում քառանկյուն կարմիր գույնի շրջանակի մեջ ամփոփված է մեկ վարդյակ։ Խաչի վրա կարմիր գույնով արված հայատառ արձանագրություն կա։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու կապույտ հիմնագույնի վրայով անցնում է աստղածաղկաշղթա։ Ներքին և արտաքին գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեքնուկի պատկերներ։
Լայնություն (սմ)՝ 143Երկարություն (սմ)՝ 235Նյութը՝ բուրդՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԱրցախՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դ. սկիզբՀայտնաբերման ժամանակը՝ 21.05.1981թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
2921
Բաժնեհաշվառանիշ՝
Գ-1307