Արծվագորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Ջրաբերդ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ գույնի կեռված ելուստներով կանաչագույն խաչը ընդգրկված է մուգ կապույտ գույնի շեղանկյունաձև տարածվող թեք ելուստներով շրջանի մեջ։ Խաչազարդի կենտրոնում քառանկյուն կարմիր գույնի շրջանակի մեջ ամփոփված է մեկ վարդյակ։ Խաչի վրա կարմիր գույնով արված հայատառ արձանագրություն կա։ Ունի երեք զարդագոտի։ Կենտրոնական գոտու կապույտ հիմնագույնի վրայով անցնում է աստղածաղկաշղթա։ Ներքին և արտաքին գոտու կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեքնուկի պատկերներ։ Լայնություն (սմ)՝  143 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  21.05.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2921 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1307