Արդուկ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Արդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արդուկն ունի սուր առաջամաս, ատամնավոր եզրերը՝ զիգզագներով կափարիչ, որն արդուկին ամրացված է մեխով։ Կափաիրի վրա կա կեռավոր փականք։ Արդուկն ունի անշարժ, զույգ պատվանդանների վրա ամրացված կիսակլոր բռնակ։ Արդուկի 2 կողմերում՝ յուրաքանչյուրի վրա կան 10-ական կլոր, խոր անցքեր, իսկ հետևամասում կա կիսակլոր բացվածք; Արդուկը սնամեջ է։ Երկարություն (սմ)՝  21 Նյութը՝  չուգուն, Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  213/2 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-26/2