Արդուկ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Դերձակության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Արդուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Արդուկի իրանը չուգունից է, այն բաղկացած է բացովի կափարիչից և ներքևի մեծ մասից։ Կափարիչը ներքևի մասի վրա հենվում է ատամնաձև մասերով, ներքևի մասի երկու կողմերում կիսալուսանձև է, կան անցքեր, բռնակը փայտից է։ Բռնակը իրանի հետ միանում է երկաթի միջոցով։ Կափարիչը և իրանը կեռիկի օգնությամբ իրարից անջատվում և միացվում են։ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  20 Բարձրություն (սմ)՝  21 Նյութը՝  չուգուն, փայտ, երկաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իջևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6418 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-507