Արդյունաբերական ցուցահանդեսի հրավիրատոմս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կերպարվեստի ժամանակակից այլ ձևեր Տեսակ/ժանր՝  Կոլաժ Թանգարան՝  Սերգեյ Փարաջանովի թանգարան Նկարագրություն ՝  Սպիտակ քառանկյուն, մեջտեղում ծալվող ստվարաթղթի վրա ձախից սոսնձված չորացած տերեւ, սուր անկյունով կտրված սեւ ֆոնի վրա գունավոր ծաղկեփունջ պատկերող բացիկի մի մաս եւ պտուտակներ պատկերող լուսանկարի մի շերտ. աջից՝ քառանկյուն կտրած մոխրագույն նախշազարդ շրջանակի ներսում սոսնձված ֆոլգայի վրա պտուտակներ պատկերող լուսանկարի մի շերտ եւ սուր անկյունով կտրված սեւ ֆոնի վրա գունավոր ծաղկեփունջ պատկերող բացիկի մի մաս: Հեղինակ՝  Ս. Փարաջանով / 1924-1990 / Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970 - ական Չափս՝  31 x41սմ Նյութը՝  թուղթ, չորացրած բույսեր Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՍՓ Հիմնական հաշվառանիշ՝  152