«Արարատ»-ի 50-ամեայ նիւթերի ցանկ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  1918 թ.-ին Էջմիածի Մայր Աթոռի տպարանում լույս տեսած ««Արարատ»-ի 50-ամեայ նիւթերի ցանկ» խորագրով գրքույկն է՝ 1918 թ. արտատպված «Արարատ» ամսագրից։ Գրքույկը կազմել է Գիւտ վարդապետը։ Գրքույկը գրված է աշխարհաբարով, կազմված է 15 էջից, ունի նույնատիպ սպիտակ թղթե շապիկ։ Նախաբանի մեջ հեղինակը ծանոթացնում է գրքույկում նյութերի դասավորության կարգին, ապա հաջորդ գլխում թեմատիկ բաժանումներով տալիս է «Արարատ» հանդեսի մատենագիտական ցանկը։ Հիմնականում զետեղված են կրոնական, բարոյական, հայ եկեղեցիների, օտար եկեղեցիների, ազգագրության, մանկավարժական, կենսագրական նյութերի ցանկեր։ Կազմող՝  Գիւտ վարդապետ Էջ՝  15 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Էջմիածին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918թ․ Չափս՝  16*24.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4856/103 Բաժնեհաշվառանիշ՝  Փ-125