Ատլաս կամ Աշխարհացույց տախտակք: Ի պետս ազգային դպրոցաց

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ատլաս կամ Աշխարհացոյց տախտակք: Ի պէտս ազգային դպրոցաց Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Յօրինեաց եւ ծրագրեաց հ. Աստուածատուր վ. Աւագեան. Ատլաս կամ Աշխարհացոյց տախտակք: Ի պէտս ազգային դպրոցաց. Բ. տպագրութիւն. - Ի Վիէննա, 1860, ի վանս Պաշտպան Ս. Աստուածածնի: Գիրքն իրենից ներկայացնում է 21 բազմագույն քարտեզների ատլաս: Շապիկը մոխրականաչավուն ողորկ ստվար թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև բուսանախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակը նեղ է՝ մուգ կանաչ սոսնձալաթից: Տիտղոսաթերթի վերևի մասում, նաև «Գաղղիա», «Անգղիա», «Իտալիա», «Ռուսիա Եւրոպիայ», «Օսմանեան պետութիւն Ասիայ», «Հայաստան», «Պարսկաստան», «Հնդկաստան» քարտեզների դարձերեսներին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները և բոլոր քարտեզները խունացած են, որոշ քարտեզներին կան ջրահետքեր: Հեղինակ՝  Ավագյան Ա. Էջ՝  21 թ. քարտեզ Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1860 Լայնություն (սմ)՝  41 Երկարություն (սմ)՝  29,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/430