Ավտոռեֆերատ գիտական աշխատանքի՝ «Արամ Խաչատրյանը և հայկական  ժողովրդական երաժշտությունը»

Ավտոռեֆերատ գիտական աշխատանքի՝ «Արամ Խաչատրյանը և հայկական ժողովրդական երաժշտությունը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ավտոռեֆերատ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Արամ Խաչատրյանը և հայկական ժողովրդական երաժշտությունը» թեմայով Արվեստագիտության թեկնածուի գիտական ​​աստիճանի համար ներկայացված ատենախոսության ավտոռեֆերատ է, որը հրատարակվել է ՍՍՀՄ ԳԱ Արվեստի պատմության ինստիտուտի հրատարակչությունում: Իր աշխատանքում հեղինակը, հիմնվելով Ա.Խաչատրյանի սիմֆոնիկ ստեղծագործութունների նյութի վրա, բարձրացնում է մի շարք հարցեր՝ կապված խորհրդային երաժշտության ազգային ձևի, ժողովրդական երաժշտարվեստի հետ նրա կապի, ժողովրդական երաժշտության կերպարների և արտահայտչամիջոցների ստեղծագործական զարգացմանը ժամանակակից սիմֆոնիզմի և այլ ժանրերի բարդ ձևերում: Կազմին Է.Կարագուլյանի ընծայագիրն է՝ ուղղված Ա.Խաչատրյանին: Տեքստը՝ ռուսերեն: Նվիրատու՝  Գնված է Պ.Վ.Գլեզերից Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Հեղինակ՝  Է.Կարագյուլյան թերթ՝  10 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  2026 Բաժնեհաշվառանիշ՝  ПЛ-2228