Ավ.Իսահակյանը և Մարի Պոտուրյանը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են ճաղաշար ունեցող հարթակի վրա, հասակով մեկ: Իսահակյանը հենված է ձեռնափայտին, 3/4 թեքությամբ: Հագին գծավոր կտորից մուգ գույնի կոստյում, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, բաց գույնի փողկապ: Գլխին ֆետրե, լայն ժապավենով լայնեզր գլխարկ: Պոտուրյանի հագին մուգ գույնի կոստյում է, սպիտակ բլուզկա, գլխին կանացի լայնեզր գլխարկ, ժպտադեմ է, թևի տակ՝պայուսակ: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  8,6 Երկարություն (սմ)՝  13,9 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1936թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 147 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ131