Ավ.Իսահակյանը և Հովսեփ Օրբելին Մատենադարանում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Զուգանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են Մատենադարանում, մեծադիր, հաստ բացված գիրք ցուցադրող ցուցափեղկի ձախ և աջ կողմերում, իրար դիմաց: Ձախ կողմում Իսահակյանն է, մինչև գոտկատեղը, կիսադեմ, ձեռքերը վար թողած՝ ցուցափեղկին նայելիս: Հագին լայն գծեր ունեցող կտորից մուգ կոստյում, ժիլետ, սպիտակ վերնաշապիկ, փողկապ: Մազերը հետ սանրած, նոսր, բեղերն մորուքը՝ սպիտակած: Օրբելին կանգնած է ձեռքերը հետևին դրած, ցուցափեղկին նայելիս: Հագին մուգ կոստյում, բեղն ու հատկապես մորուքը՝ փարթամ: Ցուցափեղկում /պատի/ փոքրածավալ, խիտ դասավորված գրքեր: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,4 Երկարություն (սմ)՝  13,1 Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 151 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ134