Ավ.Իսահակյանը նկարիչների ցուցահանդեսում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Իսահակյանը լուսանկարված է նկարիչների ցուցահանդեսում: Երևում է մինչև գոտկատեղը, 3/4 թեքությամբ: Հագին մուգ գույնի կոստյում, ժիլետ, բաց գույնի վերնաշապիկ, որ հազիվ է նշմարվում, մուգ փողկապ: Մազերը հետ սանրած, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Իսահակյանից ձախ՝ գիտնական Սերգեյ Մերգելյանն է, աջ կողմում՝ նկարիչ Ալ.Գրիգորյանը, խորքում՝ նկարիչ Վանիկ Համբարձույանը: Աջ կողմում երևում են պատից կախված նկարները: Լուսանկարը՝ սև-սպիտակ: 150 Ավ.Իսահակյանը տիկին Սեբարի և Պողոս Մակինցյանի հետ: Լուսանկարված են Դոժերի պալատի հարակչց հրապարակում, հացակով մեկ, կանգնած: Իսահակյանը՝ դիմացից, ձեռքերը հետևը դրած, հագին սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, բաց գույնի, խայտաբղետ փողկապ:Մազերը կողքի սանրած, սև, բեղն ու մորուքը՝ սև: Տիկին Սեբարը ամառային թեթև զգեստով է, վզին՝ երկարաշար հուլունք, գլխին՝ ամառային լայնեզր, սպիտակ գլխարկ: Մակիցյանը մեկ աստիճան ներքև է կանգնած, հագին ամառային, բաց գույնի կոստյում, գլխաբաց: Նրանց ոտքերի մոտ բազմաթիվ աղավնիներ: Ձախ կողմում չուգունե ոճավորված և վանդակազարդ մեծ սյուն: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  6 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1952թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 149 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ133