Ավ.Իսահակյանը Նար-Դոսի, Ալ.Շիրվանզադեի, Մ.Արազու և Մ.Սարյանի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանը իր գրչակից ընկերներ Նար-Դոսի /ձախից/, Ալ.Շիրվանզադեի, Մովսես Արազու և նկարիչ Մարտիրոս Սարյանի հետ /Իսահակյանից աջ/: Լուսանկարված են փոքրիկ, կլոր, ոճավորված ոտքերով սեղանի շուրջը՝ բազկաթոռին, աթոռներին նստած: Իսահակյանը կենտրոնում է, երևում է մինչև կուրծքը, գրեթե դիմացից: Հագին մուգ կոստյում է, տակից ժիլետ, սպիտակ վերնաշապիկ և փողկապ: Լուսանկարը ձվաձև է: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  7,4 Երկարություն (սմ)՝  4,8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 310 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ288