Ավ.Իսահակյանը գրողների մի խմբի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ.Իսահակյանը տարեց և երիտասարդ գրողների մի խմբի հետ 26 կոմիսարների այգում:Լուսանկարված են իրար միացրած նստարանին նստած երկու շարքով: Երկրորդ շարքը կանգնած են: Իսահակյանը առաջին շարքում, ձախից 6-րդն է: Նստած է ոտքերն իրարից հեռու, աջ ձեռքը աջ ոտքին, ձախը՝ ձախին, գլխարկը փորին դրած: Հագին բաց գույնի կոստյում է,բաց գույնի վերնաշապիկ: Նրանից աջ նստած են՝ Հմ. Սիրասը, Անժելա Ստեփանյանը, Նաիրի Զարյանը, Անահիտ Սեկոյանը, Դ.Դեմիրճյանը, ապա՝ Հովհ. Շիրազը, Ստ.Զորյանը, Անահիտ Սահինյանը, Հր.Քոչարը: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  17,6 Երկարություն (սմ)՝  11,9 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 351 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ229