Ավ.Իսահակյանը, ամերիկահայ մի տիկին և գրականագետ Աշոտ Արզումանյանը պարտեզում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված են բանաստեղծի առանձնատան /Պլեխանով/ պարտեզում: Իսահակյանը նստած է տուֆակերտ նստարանին, երևում է ամբողջությամբ, 3/4 թեքությամբ, ագուցած ձեռքերը ոտքերին դրած: Հագին բաց գույնի տաբատ և գիշերային զգեստի վերին մասը: Մազերը՝ նոսր, հետ սանրած, բեղն ու մորուքը՝ սպիտակած:Թեքված է խոսակցուհու կողմը: Նրա հետևում կանգնած է գրող, գրականագետ Աշոտ Արզումանյանը: Արևոտ, պայծառ օր է: Լուսանկարի եզրերը ալիքաձև կտրվածքով: Լուսանկարը՝ սև-սպիտակ: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  9 Երկարություն (սմ)՝  15 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1955թ. Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 137 Բաժնեհաշվառանիշ՝  ՖՖ122