Ավետիք Իսահակյանը իր աշխատասենյակում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Լուսանկարված է Պլեխանով փողոցի առանձնատան իր աշխատասենյակում, գրասեղանի առաջ, 3/4 թեքությամբ նստած, աջ ձեռքը գրասեղանին, մատների արանքում՝ ակնոց, ձախը՝ կողին, երևում է մինչև ծնկները: Հագին գծեր ունեցող կտորից բաց գույնի կոստյում է, բաց գույնի, մուգ գծերով վերնաշապիկ, նախշավոր փողկապ: Պիջակի լամբակին՝ «Կարմիր դրոշ» շքանշան: Մազերը նոսր են, հետ սանրած, բեղն ու մորուքը՝ ալեխառն: Հեղինակ՝  Անդրանիկ Քոչար Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11,3 Երկարություն (սմ)՝  13,3 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1953թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7058