«Ավանգարդ» N107 «Չարենցյան շնչով»

«Ավանգարդ» N107 «Չարենցյան շնչով»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջին Հ. Համբարձումյանի հոդվածն է «Չարենցյան շնչով», ուր հեղինակը խոսում է այն մասին, որ Լիպարիտ Մխչյանը Եղիշե Չարենցի ծննդյան 80-ամյակին նվիրված երեկո է կազմակերպել, որտեղ պոետի գործերի արտասանությամբ մասնակցում են հանրապետության լավագույն ասմունքողները, այդ թվում ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Բ. Ներսիսյանը: Չարենցը «Իմ ընկեր Լիպոն» բալլադը գրել է 1928թ. Երեվանում: Լիպարիտ Մխչյանը-Հայաստանի հեղափոխության շարժման գործիչ, դաշնակցական ավանտյուրիայի օրերին հայկական առաջին հրաջիգ բրիգադի կոմիսար: Երեվանից դեպի Ղամարլու (Արտաշատ) 1921թ. փետրվարի 18-ին նահանջողների թվում էր նաեվ կոմունիստական ջոկատի զինվոր Եղիշե Չարենցը: Դարձերեսին ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հ.Համբարձումյան Նյութը՝  թուղթ, տպագիր Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, Ավ.Իսահակյան փող., 28 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1977, սեպտեմբեր 7 Չափս՝  59,5x42սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1931 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ4774