«Ավանգարդ»-67 /10291/, «Դեպի վառվող ապագան». «Ներշնչանքի աղբյուր»էջ`3-րդ

«Ավանգարդ»-67 /10291/, «Դեպի վառվող ապագան». «Ներշնչանքի աղբյուր»էջ`3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը բանաստեղծի ծննդյան 90-ամյակին նվիրված Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դահլիճում կայացած հանդիսավոր երեկոյին է վերաբերում, որը կազմակերպել են ինստիտուտն ու մայրաքաղաքի Սպանդարյան շրջանի երիտասարդ գիտականների եվ մասնագետների խորհուրդը: «Ե.Չ-ի բանաստեղծական աշխարհը» ընդարձակ զեկուցումով հանդես է եկել բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ս. Արզումանյանը, նշել է, որ Չարենցը ստեղծել է իր ուրույն ու զարմանալիորեն ինքնատիպ աշխարհը` անկրկնելի հմայք ու շունչ հաղորդելով հայ բազմադարյա բանաստեղծությանը: Խոսելով Ե. Չարենցի բառապաշարի հարստության եվ լեզվաոճական բազմապիսի հնարքների մասին, բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ Աշոտ Մարությանն ընդֆգծել է, որ բանաստեղծը հետագա սերունդների համար ընդարձակ մայրուղի բացեց, եղավ ներշնչանքի անսպառ աղբյուր: Չարենցի բանաստեղծ. արտասանությամբ հանդես են եկել Սիլվա Յուզբաշյանը, Ազատ Գասպարյանը եվ ուրիշներ: Չարենցի խոսքերով գրված երգերի կատարմամբ հանդես են եկել Սուսաննա Սաֆարյանը եվ դուդուկահար Սարո Դանիելյանը: Վ. Իշխանյանի հոդվածը Ե. Չարենցի անվան դպրոցի շրջանավարտ, նկարիչ Կարեն Հովակիմյանի անհատական աշխատանքների ցուցահանդեսի մասին է: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Վարուժան Բալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4270 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6518