«Ավանգարդ» 154 /9618/., «հարազատ են Նեմանն ու Արարատը»էջ` 4-րդ.

«Ավանգարդ» 154 /9618/., «հարազատ են Նեմանն ու Արարատը»էջ` 4-րդ.

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածը հայ եւ լիտվացի ժողովուրդների բարեկամության դարավոր պատմությանն է վերաբերում: Այն իր արտացոլումն է գտել նաեւ գրականության, արվեստի եւ մշակույթի մեջ: Լիտվական գեղանկարչության նահապետներից մեկը` Յոնաս Ռուստեման, ազգությամբ հայ է` Կոստանդնուպոլսից: Լիտվայում բարձր են գնահատում սովետահայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործությունները: Չարենցի բանաստեղծությունները լիտվերեն են թարգմանել ճանաչված բնաստեղծներ Յուստինաս Մարցինկյավիչյուսը, Վ. Բլոժեն, Մ. Մարտինյատիսը եւ ուրիշներ: Լիտվական ժողովրդական բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը ամուր է կապված հայ մշակույթին , սիրում է հայ ժողովրդին, ջերմ ու անկեղծ սիրով, ապրում նրա կյանքով, առօրյայով, քնքուշ սիրով, նվիրվածության նուրբ զգացումով է կապված Հայաստանին: Չարենցի հոբելյանական հանդիսությանը մասնակից «Պյարգալե» գրական հանդսեի խմբագիր Յ. Մարցյավիչյուսը ասել է.«....ես որոնում էի ամենագեղեցիկ խոսքերը: Բայց դրանք բոլորը խամրեցին, երբ ոտք դրեցինք բանաստեղծի հայրենի երկիրը:...Նրանց մասին հարկավոր է խոսել պարզ ու խիստ բառերով, ինչպես որ պարզ ու խիստ էր հեղափոխությունը, որին իր ողջ պայծառ տաղանդը նվիրաբերեց բանաստեղծը: Նա հեղափոխության փողհարն էր. այդ պատճառով էլ թանկ է սովետական Միության բոլոր ժողովուրդներին,- գրած է հոդվածում: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3207 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6340