«Ավանգարդ» 122 /10033/., «Երեվանում բացվեց Ե. Չարենցի հուշարձանը» 1-ին

«Ավանգարդ» 122 /10033/., «Երեվանում բացվեց Ե. Չարենցի հուշարձանը» 1-ին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  «Համաժողովրդական սիրո մոնումենտ» խորագրի ներքո տեղեկացվում է, որ հոկտեմբերի 9-ին, օղակաձեւ զբոսայգում բացվել է Ե. Չարենցի հուշարձանը` վեր խոյացող բազմակերպար մոնումենտալ կոմպոզիցիան` 18մ բարձրությամբ/ հեղինակներ` քանդակագործ` Ն. Միկողոսյան, ճարտարապետ` Ջ. Թորոսյան/, մարմնավորելով չարենցյան ներքին մեծ ուժը, դինամիզմն ու ազատատենչ ոգին: Հուշարձանը հենված է կարմիր գրանիտից կերտված հսկա թեք պատվանդանին, որի մի կողմում Չարենցի ապրած տարիները բնորոշող 40 աղբյուրներն են, իսկ մյուսում` հավերժական կրակով հուշասյունն է, որին փորագրված են Ե. Չարենցի «Ես եկել եմ դարերից եւ գնում եմ հաղթական...» տողերը: Միտինգը բացել է ՀԿԿ Երեվանի քաղկոմի առաջին քարտուղար Լ. Ներսիսյանը: Ե. Չարենցն ապրում էր Երեւանի կյանքով, նա նրա հանճարեղ երգիչն էր, լուսաշող ապագայի երգիչը: Իրականացել են չարենցյան երազանքները, Երեվանն իսկապես դարձել է պայծառ գալիքի, գանգրահեր մանուկների արեւային քաղաքը,- նշված է խմբագրականում: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3950 Հիմնական հաշվառանիշ՝  Հֆ 6348