Ավ. Իսահակյանը և Եղիշե Չարենցը Ղազարապատում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ավ. Իսահակյանը և Եղիշե Չարենցը Իսահակյանների Ղազարապատի տան ավերակների վրա, որ քարերի, գերանների, շինության առանձին մասերի հսկայական կույտ է: Իսահակյանը աջից առաջինն է. նստած է քարերից մեկի վրա, աջ ծունկը ծալած, ձախ ոտքը երկարած, ձեռքերը՝ աջ և ձախ ոտքերին: Ձախ ձեռքով բռնել է լայնեզր գլխարկը: Նկարված է դիմացից, հագին վերարկու, կոստյում, բաց գույնի վերնաշապիկ: Մազերը առատ են, սև: Հեղինակ՝  Վ. Զախարով Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  12.6 Երկարություն (սմ)՝  8 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղազարապատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1927թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7195