Ավ. Իսահակյանը, տիկին Սոֆիկը, Սարգիս Խաչատրյանը, կինը՝ Վավան և Հայկ Ղազարյանը Վենետիկում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Խմբանկար Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Խումբը լուսանկարված է Վենետիկի սրբ. Մարկոսի հրապարակում, շատ գեղեցիկ դրվագներով սյան առաջ կանգնած՝ հասակով մեկ, շրջապատված աղավնիներով: Ձախից առաջինը Իսահակյանն է, գրեթե՝ կիսադեմ, աջ ձեռքը ափ արած, առաջ պարզած, ձախը՝ կրծքի մոտ: Հագին մուգ կոստյում, բաց գույն վերնաշապիկ, մուգ փողկապ, գլխին՝ լայնեզր գլխարկ: Նրա կողքին Վավա Խաչատրյանն է՝ սպիտակ հագուստով, ապա տիկ. Սոֆիկը՝ սև հագած, թասականման շքեղ գլխարկը գլխին: Հեղինակ՝  Հայտնի չէ Նյութը՝  Լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  18,3 Երկարություն (սմ)՝  24,5 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վենետիկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1925թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 7268